Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 149-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 01-ի թիվ 05-Ն որոշման հավելված N 1-ի 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա», 2-րդ ենթակետի «ա» պարբերությունները և հաշվի առնելով Դավիթ Դանիելյանի հայտը որոշում եմ՝
1. «Դավիթ Դանիելյան Գագիկի» (հարկ վճարողի հաշվառման համար 57322789 անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ոսկեհասկ բնակավայր, փողոց 1, տուն 68, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ոսկեհասկ բնակավայր, փողոց 7, 20/1, 21 քառակուսի մետր ոչ հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2024 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: