Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 101-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 101-Ա


Զեկ. ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայասատանի Հանրապետության  կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 19-րդ կետի  դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի մի խումբ բնակիչների 2024 թվականի ապրիլի 03-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի ապրիլի 04-ի գրությամբ ներկայացված հանրային լսման վերաբերյալ N 1 արձանագրության 3-րդ կետի դրույթը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  «Մարմաշենի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակիչ, արվեստի վաստակավոր գործիչ՝ Մուրադ Գևորգի Մալխասյանի անունով, անվանելով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(41.79 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner