Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 102-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 102-Ա


Զեկ. ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ԴԻՊԼՈՄԱԿԻՐ ԱՆԱՀԻՏ ԱՐՏԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17.1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին  որոշում է՝ 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հատկացված գումարներից Անահիտ Արտակի Մնացականյանին տրամադրել դրամական աջակցություն 2024 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում՝

1)  «Հայոց լեզու» առարկայից 1-ին կարգի դիպլոմով պարգևատրվելու համար՝  100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

2) «Հայոց պատմություն» առարկայից 1-ին կարգի դիպլոմով պարգևատրվելու համար՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

3) «Ֆրանսերեն» առարկայից 3-րդ կարգի դիպլոմով պարգևատրվելու համար՝ 60000 /վաթսուն հազար/ դրամ:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner