Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 509-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 509-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-071-0043-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,0644 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԱԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հովունի բնակավայրի տարածքում համայնքային սեփականության 08-071-0043-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,0644 հեկտար մակերեսով հողամասում 1970 թվականին կառուցվել է ինքնակամ համարվող արտադրական նշանակության շինություններ, որոնք մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հովունի գյուղի բնակիչ՝ Արտակ Արմենակի Կարապետյանը, ով 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,0644 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված արտադրական նշանակության շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույցներ հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20249LQ9Z7 ծածկագրով,  չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, դրանք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի դրույթներով որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հովունի բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-071-0043-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,0644 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 345,33 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության արհեստանոցը, անասնաշենքը և ծածկը ճանաչել օրինական և դրանք համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված արտադրական նշանակության շինությունները և դրանցով զբաղեցված հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցներն իրականացրած անձին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հովունի գյուղի բնակիչ՝  Արտակ Արմենակի Կարապետյանին։

3.Անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականության իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.78 Մբ) Որոշում 509-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 22

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner