17.05.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԵՎԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, ավագանու անդամներ Մարտիկ Մաթոսյանի, Արամայիս Մքոյանի հետ հանդիպում-քննարկում է անցկացրել Արևիկ բնակավայրում, որին մասնակցել են գյուղի վարչական ղեկավարը և ազգաբնակչությունը:Արևիկցիներն առաջնահերթ բարձրացրել են Գյումրի-Արևիկ ավտոճանապարհի խիստ անբարեկարգ լինելու և օր առաջ հիմնանորոգելու անհրաժեշտության հարցերը:Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը գտնվում է Կառավարության ուշադրության ներքո. այժմ կատարվում է ճանապարհի նախագծային աշխատանքը, շինարարությունը կմեկնարկի եկող տարվանից:Զավեն Մանուկյանը, սակայն, հայտնել է արևիկցիներին, որ նրանք ստիպված չեն լինի երթևեկել նույն պայմաններում: ...
Մանրամասն |
|
17.05.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Ախուրյան համայնքում իրականացվող եռամյա համայնքային զրագացմանն ու մասնակցության խթանմանն ուղղված «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված համայնքային հերթական ֆորումին:Ախուրյան համայնքի բնակիչները համատեղ քննարկել են համայնքային խնդիրները, առաջարկել լուծման ուղիներ։Զավեն Մանուկյանը ողջունել է ներկաներին, ևս մեկ անգամ կարևորել ծրագրի ներդրումը Ախուրյան համայնքի զարգացման և առաջընթացի գործում, ինչպես նաև հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի: Այս ֆորումները հնարավորություն են տալիս, որպեսզի տարբեր ...
Մանրամասն |
|
16.05.24
ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այցելել է Ախուրյանի համալիր մարզադպրոց, հետևել վերանորոգման աշխատանքներին: Նշենք, որ համայնքապետարանի միջոցներով փոխվում են մարզադպրոցի պատուհանները, ջեռուցման խողովակները, վերանորոգվում է հատակը:
|
|
15.05.24
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՔԻԱԹ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի, Ալբերտ Այվազյանի և սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խմբի հետ այցելել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով բարեկարգված Ախուրյանի «Հեքիաթ» մանապարտեզ:Նշենք, որ շուրջ երկու ամիս առաջ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այս հաստատությունում մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած թերացումներն ամենաարագ ժամկետներում վերացնելու խիստ հրահանգ էր տվել:Աշխատանքային խումբը հետևել է շինարարական թերությունները վերացնելու գործընթացին և արձագրել, որ դրանք կրկին լիարժեք վերացված չեն:Շինարարին դարձյալ հավելյալ՝ մի քանի օր ժամկետ է տրվել թերացումները պատշաճ վերացնելու համար:Մանկապարտեզի ...
Մանրամասն |
|
03.05.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՇԵՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության Շիրակի մարզի ներկայացուցիչներ Եսթեր Գրիգորյանին և Նաիրա Սահակյանին:Քննարկվել են Ախուրյան համայնքի և «Շեն» կազմակերպության համատեղ իրականացվող ծրագրերը, նախանշվել նորերը:Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով կվերանորոգվի Ջրառատ բնակավայրի վարչական նստավայրի առաջին հարկում գտնվող դահլիճն ու հանդերձարանը, որը կծառայի որպես մշակութային խմբակների անցկացման տարածք:Ըստ նախնական պայմանավորվածության՝ համայնքի վարչական տարածքներում ոռոգման ծրագրերից որևէ մեկում կազմակերպությունը նույնպես կունենա իր ֆինանսական ...
Մանրամասն |
|
02.05.24
եՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ՀԻՄՆՎՈՒՄ ԿՐԱՇԵՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Կրաշեն բնակավայր կատարած աշխատանքային այցի շրջանակում հետևել է Կրաշենի երիտասարդական զարգացման կենտրոնի հիմնման՝ սույն թվականի ապրիլին մեկնարկած աշխատանքներին: Երիտասարդական կենտրոն հիմնադրելու նախաձեռնությունը ֆինանսավորում է Ավստրիական զարգացման գործակալությունը, իրականացնում է LEAD4Shirak ծրագիրը: Կենտրոնի հիմնման և գույքով համալրելու ծրագրի ընդհանուր արժեքը 12 միլիոն դրամ է, որից 1 միլիոն 250 հազարը համայնքի ներդրումն է: Աշխատանքներն ավարտին կհասնեն սույն թվականի օգոստոս ամսին:
|
|
01.05.24
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առթիվ, ցանկանում եմ, որ աշխատող մարդն ու աշխատանքը միշտ մեծարված լինեն, աշխատանքի պտուղներն էլ՝ անթիվ, անհամար։Այսօր պետք է յուրաքանչյուրս գիտակցենք, որ կարևոր ու անկարևոր աշխատանք չկա, բարձր գնահատանքի ու փառաբանման է արժանի ցանկացած աշխատանք, որն արվում է բարեխղճորեն և ազնիվ՝ ի շահ մեր Պետության և Պետականության։Թույլ տվեք խոսքս ուղղել Ախուրյան համայնքի աշխատավոր հանրույթին, վստահեցնել, որ ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված մեր համայնքի վաղվա լուսավոր օրը։Գնահատում եմ ամեն մեկիդ նվիրումը և հավատացնում, որ համայնքային իշխանությունն ամուր կանգնած է ձեր կողքին, սատարում և աջակցում է ցանկացած նախաձեռնություն, գաղափար, որը ...
Մանրամասն |
|
30.04.24
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԿՐԱՇԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մասնակցել է Կրաշենի հիմնական դպրոցի վերաբացման և դպրոցի այգու հիմնման հանդիսավոր արարողությանը:Ներկա են եղել Գերմանիայի Դաշնային հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, Գյումրիում ԳԴՀ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից:Զավեն Մանուկյանը բարձր է գնահատել Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանության և Գյումրիում պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի աջակցությունը, շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին: Նա խիստ կարևոր է համարել, որ նման ներդրումները կատարվում են փոքր բնակավայրերում:Նշենք, որ դպրոցի շենքը վերանորոգվել է Ֆյուր Արմենիեն բարեգործական հիմնադրամի ...
Մանրամասն |
|
29.04.24
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը պարի միջազգային օրվա առթիվ շնորհակալագրերով է պարգևատրել համայնքում գործող պարային խմբերի ղեկավարներին և պարուսույցներին: «Շնորհակալ ենք մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեր ներդրած ավանդի համար»,-ասել է համայնքի ղեկավարը և վստահեցրել, որ հետևողականորեն կաջակցի նրանց, որ ՊԱՐ կոչվող արվեստի լեզուն միշտ բարձր խոսի Ախուրյան համայնքում՝ ամրապնդելով ազգային ինքնության գիտակցումը:
|
|
29.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՄԵԾ ՍԱՐԻԱՐՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային այցով Սարիար բնակավայրում էր:Համայնքի ղեկավարը հետևել է Կրաշեն, Մեծ Սարիար, Ջաջուռավան բնակավայրեր տանող ավտոճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման ծրագրի՝ Սարիարի հատվածում իրականացվող շինարարական աշխատանքներին:Դիտարկվել են խճապատման հիմնային աշխատանքները, քննարկվել ընթացիկ խնդիրները, դրանց լուծման ուղիները:Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինության առաջին փուլի ընթացքում 2023 թվականին ասֆալտապատվել է 1200 գծամետր ճանապարհ, վերանորոգվել և ամրացվել է երկաթգծի կամուրջը:Առաջին փուլի արժեքը շուրջ 82 միլիոն դրամ է, որից Կառավարությունը ներդրել է 45, համայնքը՝ 55 տոկոսը:Արդեն մեկնարկած երկրորդ փուլի ընթացքում կհիմնանորոգվի 3720 գծամետր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |